Ինչո՞ւ Չվախենալ Ինքդ Քեզ Գրաֆիկ Դիզայներ Կոչելուց
Ինքդ քեզ գրաֆիկ դիզայներ չկոչելու պատճառները բազմազան կարող են լինել: Գուցե դեռ նոր ես սկսել աշխատել կամ ուսումնասիրել գրաֆիկ դիզայնը և դեռ չես զգում, որ բավականաչափ «որակավորված» ես: Հնարավոր է, որ դու վերջերս փոխել ես մասնագիտական ուղղությունդ և ամաչում ես, որ ամբողջ կյանքում գրաֆիկ դիզայներ չես եղել: Կամ հնարավոր է մտածում ես, որ «բավականաչափ լավը չես» ընդհանուր անապահովության, համալսարանում ունեցած վատ փորձի կամ ինչ-որ այլ պատճառներով:
Բայց լավ լուր կա. գրաֆիկ դիզայներ կոչվելու համար անհրաժեշտ չէ որևէ պաշտոնական որակավորում ունենալ: Ոչ ոք չի դատում, թե որքան փորձ կամ հմտություններ ունես: Այսպիսով, եթե զբաղվում ես գրաֆիկ դիզայնով, ուրեմն դու գրաֆիկ դիզայներ ես:
Անկախ նրանից, թե դու սկսնակ ես գրաֆիկ դիզայնի մեջ, թե փորձառու կամ ստեղծագործ մի մարդ, ով փնտրում է կարիերայի փոփոխություն, այս հոդվածը քեզ կհետաքրքրի:
Շատերն ինքնավստահության պակաս ունեն
Ինքդ քեզ գրաֆիկ դիզայներ չանվանելու ամաչելու առաջին և ամենաակնհայտ պատճառն ինքնավստահությունն է: Եթե ձեր բնազդները ձեզ ասում են, որ «բավականաչափ լավը չեք», ապա դժվար է դրանք անտեսել: Բայց պետք է գիտակցել, որ դու մենակ չես: Բացարձակապես յուրաքանչյուր անձ զգում է անինքնավստահություն, և դա լիովին նորմալ է: Այսպիսով, կենսականորեն անհրաժեշտ է հասկանալ, որ անինքնավստահությունը հետապնդում է գրեթե բոլորին, անհրաժեշտ է կտրվել դրանից և թույլ չտալ, որ դա խանգարի ինքդ քեզ անվանել գրաֆիկ դիզայներ:
Տաղանդը ենթակա է աճի
Անինքնավստահության պատճառներից մեկը աշխատանքի ուղղակի համեմատությունն է ավելի փորձառու դիզայներների հետ:
Դիզայնի ոլորտում ոչ ոք չի ծնվում «գերտաղանդավոր». բոլորը պետք է զրոյից սկսեն և ժամանակի ընթացքում աստիճանաբար զարգացնեն իրենց հմտությունները: Որքան շատ փորձ ձեռք բերես, այնքան ավելի մեծ արդյունք կստանաս: Բայց դա չի նշանակում, որ դու պետք է հասնես որոշակի մակարդակի, որպեսզի քեզ գրաֆիկ դիզայներ անվանես: Եթե զբաղվում ես գրաֆիկ դիզայնով, ապա դիզայներ ես. դա այդքան պարզ է:
Բոլորն ունեն նորանոր գիտելիքների կարիք
Նույնիսկ երբ դու փորձառու ես, աշխատում ես մի քանի տարի, դա չի նշանակում, որ ամեն ինչ գիտես: Բոլոր ստեղծագործող մարդիկ ունեն գիտելիքների բացեր, բայց դա պատճառ չէ ինքդ քեզ վատաբանելու կամ ինքնավստահության պակաս ձեռք բեելու համար: Փոխարենը, պարզապես գործնական քայլեր ձեռնարկիր՝ նոր հմտություններ սովորելու համար:
Ինքնավստահության պակասն այս մասնագիտության մեջ ամենապայծառի և լավագույնի հետ համեմատվելու մեր միտումն է: Մի՛ մտածիր միայն այն մասին, թե որքան հեռու պետք է գնաս, այլ մտածի՛ր, թե որքան հեռու ես արդեն հասել:
Սխալներն ընթացքի մի մասն են
Անինքնավստահությունը սնուցող մեկ այլ բան այն է, երբ սխալվում ես: Բայց սխալների համար ամաչել պետք չէ: Դրանց շնորհիվ են դիզայներները սովորում և կատարելագործվում:
Անհրաժեշտ է ուսումնասիրեքլ, փորձարկել ու գտնել սեփական ոճն ու մոտեցումը: Հեշտ է շեղվել վերջին միտումներից: Կյանքում և աշխատանքում ամենակարևորը բնական պահվածքն է:
Դու երկար ճանապարհ ես անցել
Անիքնավստահ զգացողությունների արմատներից մեկը դիզայներական մասնագիտության մեջ լավագույնի հետ համեմատվելու միտումն է: Բայց ավելի կառուցողական է համեմատել ներկայիս հմտություններդ նախկին ունակությունների հետ: Այլ կերպ ասած մտածիր, թե որքան հեռու ես արդեն հասել: Եթե դա քեզ դժվար է թվում, ապա գործնական քայլեր ձեռնարկիր գործընթացը պաշտոնականացնելու համար: Օրինակ, կարող ես պատի վրա մի հատված հատկացնել վերապատրաստման և այլ վկայականների համար, որոնցով հպարտանում ես:
Դու պարտավոր չես միայն մեկ մասնագիտություն ունենալ
Մարդիկ վախենում են իրենց գրաֆիկ դիզայներ կոչել, որովհետև նրանք ի սկզբանե այլ մասնագիտությամբ են զբաղվել: Գրաֆիկ դիզայներ դառնալու ցանկությունը հաճախ հասունանում է տարիքի հետ: Ոչ ոք չի ծնվում և երազում գրաֆիկ դիզայնով զբաղվել: Ցանկությունը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, և դա բնավ չի նշանակում, որ տվյալ անձն ավելի ցածրակարգ մասնագետ է, քան ավելի գրաֆիկ դիզայնով ավելի վաղ զբաղվող մասնագետները: