Preaload Image

Մեզ հաճախ հարցնում են

Մենք սիրով կպատասխանենք ձեր բոլոր հարցերին

Դասընթացների պատրաստում

Մենք ձևավորել ենք արդի լավագույն գործատուներից բաղկացած գործընկերների մի ցանց, ում օգնությամբ անում ենք ամեն հնարավորը, որպեսզի մեր ուսանողները կարողանան գտնել լավ աշխատանք։ Մեր գործընկերների միջոցով մեր ուսանողներին տրամադրում ենք նաև պրակտիկայի հնարավորություն որոշ դասընթացներից հետո։
Դասընթացի ավարտին վկայական տալիս ենք։ Ավելին՝ քննության ժամանակ 80%-ից բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներն ստանում են գերազանցության վկայական։
Ցանկացած դասընթացի վերջում ուսանողները հանձնում են քննություն։ Այսպես ուսանողներն ու թրեյներներն ավելի հստակ են գնահատում դասընթացի արդյունավետությունը։ Քննության արդյունքների հիման վրա ուսանողներին տրվում է վկայական։
Դասերը հիմնականում անցկացվում են Project Based Learning (PBL) մոտեցմամբ։ Դրա շնորհիվ ուսանողներին տրվում են պրակտիկ գիտելիքներ և ավելի արդյունավետ է լինում հմտությունների զարգացումը։
Մենք հավատում ենք, որ երբեք ուշ չէ սկսել սովորել և տարիքային վերին շեմի սահմանափակումներ չունենք։ Ուղղակի նշենք, որ դասընթացները բավական ինտենսիվ են և միտված են մասնագետներ պատրաստելուն, հետևաբար դժվարամատչելի կարող են լինել միջին դպրոցի աշակերտների համար։ Իսկ առհասարակ, ունենում ենք և՛ ավագ դպրոցական, և՛ մեծահասակ ուսանողներ, ովքեր մասնակցել և հաջողությամբ ավարտել են տարբեր դասընթացներ:
Կախված դասընթացից ունենում ենք առցանց, կամ հիբրիդային տարբերակով. տեսական դասերը (դասախոսությունները) անց են կացվում առցանց, իսկ գործական պարապմունքները՝ մեր լսարաններում։
Սեփական համակարգչի առկայությունը պարտադիր է։
Դասընթացների արժեքները տարբեր են։ Յուրաքանչյուր դասընթացի պայմաններին կարող եք ծանոթանալ կայքում՝ դասընթացի առանձին էջի աջ կողմում։

Կարող եք ուղարկել Ձեր հարցը մեզ