Տարոն Բադալյան
Գրաֆիկ Դիզայներ
Ողջույն, ես Տարոնն եմ՝ վիզուալ բրենդինգի թիմ լիդ և դասախոս։ Ունեմ բրենդինգի և վիզուալ այդենտիկայի ստեղծման մեծ փորձ։ Համոզված եմ, որ արդյունավետ բրենդինգը պետք է ոչ միայն բիզնես խնդիրներ լուծի, այլև առաջ մղի մարդասիրական արժեքներ։
Աշխատել եմ այնպիսի խոշոր բրենդների հետ, ինչպիսիք են Rostelecom-ը, Microsoft IC-ն, VivaCell-MTS-ը և «Զվարթնոց» օդանավակայանը։ Հիմա աշխատում եմ BrandOn բրենդինգային ու մարքեթինգային գործակալությունում և դասավանդում եմ ArtLine ակադեմիայում։ Իմ դիզայն-նախագծերում ես հիմնվում եմ ժամանակակից անգլիացի դիզայներների և «Բրենդինգի բարձրագույն դպրոցի» սկզբունքների վրա։
Արհեստական բանականության մերօրյա աշխարհում վստահ եմ, որ նախագծերի հաջողությունը կախված է հենց թիմային աշխատանքից։ Ղեկավարելով նախագծեր ու թիմ՝ ես ստեղծում եմ հավասար համագործակցության մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուրն իր ներդրումն ունենալու հնարավորություն ունի։ Ընդ որում, ես միշտ բաց եմ իմ փորձով կիսվելու և ուրիշներից սովորելու համար՝ համատեղելով դասավանդողի և սովորողի դերերը։
Աշխատանքից դուրս սիրում եմ զբաղվել շանս վարժեցմամբ, մեդիտացիայով, նկարչությամբ և լողով, ինչպես նաև վայելում եմ ջազի ներքո մեխանիկական փոխանցման տուփով մեքենա վարելը։