Հայաստանում Եվրոպական Քոլեջ

💜 ArtLine-ը շարունակում է ընդլայնել իր կրթական սահմանները։ Ապրիլի 15-ին Եվրոպական քոլեջում տեղի ունեցավ «Գրաֆիկ դիզայն և AI Tool» խորագրով սպասված սեմինարը, որը դարձավ կարևոր քայլ երկու հաստատությունների համագործակցության պատմության մեջ։ Սեմինարի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ձեռք բերել արդիական գիտելիքներ, ծանոթանալ դիզայնի ոլորտի միջազգային մոտեցումներին և բացահայտել նոր ստեղծարար հեռանկարներ։ 🎯 Համագործակցության նպատակը՝ զարգացնել կրթության և գիտության ոլորտներում նորարարական մոտեցումները, խթանել ուսանողների մասնագիտական աճը և ձևավորել մրցունակ մասնագետներ։ Այս համագործակցությունը ստեղծում է հարթակ՝ • փորձի փոխանակման • համատեղ կրթական ծրագրերի մշակման • դիզայնի, տեխնոլոգիաների և ստեղծարար ոլորտների ինտեգրման համար Մենք կարևորում ենք ոչ միայն տեսական գիտելիքը, այլ նաև գործնական պատրաստվածությունը՝ համապատասխան շուկայի պահանջներին և միտումներին։ 🚀 ArtLine-ի առաքելությունն է շարունակաբար ապահովել բացառիկ կրթական հնարավորություններ և աջակցել ստեղծարար ներուժի զարգացմանը։

Տեսադարան