Աննա Մելքումյան
Ինտերիեր դիզայներ
Կյանքում և աշխատանքում կարևորում է կարգապահությունն ու պատասխանատվությունը: Չվախենալով փոփոխություններից և ընտրելով երկրորդ՝ առավել հոգեհարազատ մասնագիտություն` արդեն 6 տարի ակտիվ գործունեություն է ծավալում դիզայնի ոլորտում։
Աշխատում և իրականացնում է հետաքրքիր նախագծեր՝ ինչպես նաև դասավանդում սիրով և նվիրվածությամբ։ Հետևողական է ոլորտի նորամուծություններին:
Միշտ ուրախ և պատրաստակամ է կիսվել իր փորձով և գիտելիքով։ Դասավանդելիս մեծ ուշադրություն է դարձնում ուսանողների կողմից մասնագիտական բոլոր մանրուքների կատարմանը` կրթելով հմուտ և գրագետ մասնագետներ: