Դաս 01 - Կերպարի ստեղծում
1․ Ընդհանուր նկարագիր:
2․ Տեսակները։
3․ Կիրառություն
Դաս 02 - Ծանոթություն ծրագրերին։ Adobe Photoshop, Procreate
1․ Ծրագրերի ընդհանուր ներկայացում։
2․ Ծրագրերի աշխատանքային գործիքներ, ինտերֆեյս։
3․ Վարժանք։ Նկարել պարզ երկրաչափական մարմիններ, ծրագրային գործիքներին ծանոթանալու համար։
Դաս 03 - Պարզ մարմիններ
1․ Ուսումնասիրել, թե ինչպես պարզ երկրաչափական մարմինները օգտագործելով, կառուցել կերպարի նախնական էսքիզ։
2․ Ստեղծել պարզ կերպար երկրաչափական մարմիններով։
3․ Տնային աշխատանք։ Ներկայացնել 5 հատ ճեպանկար։
Դաս 04 - Անատոմիա։ Կերպարի նախնական էսքիզ
1․ Ուսումնասիրել մարդու եւ կենդանիների անատոմիական կառուցվածքը։
2․ Ստեղծել անհատական կերպարի նախնական պատմություն, եւ նախնական էսքիզ։
3․ Տնային աշխատանք։ ներկայացնել 10 հատ ճեպանկար (մարդ, առարկա), նկարել կմախք։
Դաս 05 - Կերպարի ստեղծում
1․ Շարունակել մշակել անհատական կերպարը, ավելացնելով մանրամասներ, դետալներ։
2․ Էսքիզի վերջնական մշակում։
3․ Տնային աշխատանք։ Ներկայացնել 15 հատ ճեպանկար (մարդ, առարկա)։
Դաս 06 - Լույս, ստվեր, ծավալ
1․ Ուսումնասիրել լույսը, ստվերը եւ ծավալները։
2․ Կերպարի մոնոխրոմ ծավալային մշակում։
3․ Տնային աշխատանք։ Ներկայացնել 20 հատ ճեպանկար
Դաս 07 - Գույնի տեսություն
1․ Ներկայացնել հիմնական, երկրորդական եւ դրանց արդյունքում ստացված գույները։ Գունային շրջան։
2․ Ուսումնասիրել նյութականությունը։
3․ Նկարել պարզ մարմին եւ ծրագրի միջոցով ստանալ տարբեր նյութեր։
4․ Տնային աշխատանք։ Մշակել կերպարի 3 գունային տարբերակ, ներկայացնել 10 հատ ճեպանկար։
Դաս 08 - Կերպարի մշակում, էմոցիա
1․ Կերպարի գունային տարբերակի եւ դետալների վերջնական ընտրություն,
2․ Ծավալային մշակում,
3․ Ուսումնասիրել կերպարի էմոցիաները,
4․ Տնային աշխատանք։ Ներկայացնել անհատական կերպարի 3 էմոցիա (տխուր, ուրախ, ջղայն)։ Ներկայացնել 10 հատ ճեպանկար(դեմք)։
Դաս 09 - Կերպարի մշակում, կոնցեպտ
1․ Կերպարի մշակում։
2․ Ներկայացնել կոնցեպտի կառուցումը եւ հիմնական ստատիկ դիրքերը։
3․ Տնային աշխատանք։ Ներկայացնել անհատական կերպարի կոնցեպտ։
Դաս 10 - Կերպարի վեջնական մշակում
1․ Կերպարի մշակում։ Ավարտ։
2․ Կոնցեպտի մշակում։
3․ Տնային աշխատանք։ Կոնցեպտի մշակման ավարտ։
Դաս 11 - Կոմպոզիցիա։ Հեռանկար
1․ Բացատրել թե ինչ է նշանակում կոմպոզիցիան եւ տեսակները։
2․ Բացատրել կերպարի կառուցումը հեռանկարում։
3․ Տնային աշխատանք։ Ներկայացնել 5 հատ ճեպանկար(ֆիգուրա)։
Դաս 12 - Կերպարը միջավայրում
1․ Բացատրել միջավայրի նշանակությունը։
2․ Մշակել անկատական կերպարին համապատասխան միջավայրի էսքիզ։
3․ Տնային աշխատանք։ Ներկայացնել միջավայրի գունային 2 տարբերակ։
Դաս 13 - Միջավայր
1․ Միջավայրի վերջնական մշակում։
2․ Ընդհանուր աշխատանքի ավարտ։
3․ Ուսումնական ծրագրի ընթացքի եւ աշխատանքների քննարկում։