Հայաստանում Եվրոպական Համալսարան

💜ArtLine -ը մշտապես ընդլայնում է իր կրթական սահմանները: Նոյեմբերի 25-ին Եվրոպական համալսարանում տեղի ունեցավ «Ուսանողից աշխատող» խորագրով դիզայնի տարբեր ճյուղերի վերաբերյալ սպասված սեմինարը: Սա նոր էջ է երկու հաստատությունների պատմության մեջ՝ կրթելով ապագա ստեղծարար մասնագետներին: Ուսանողներին հնարավորություն ընձեռվեց մասնակցելու բացառիկ սեմինարին՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ և հեռանկարներ՝ ծանոթանալով դիզայնի ոլորտի միջազգային մոտեցումներին։ Դիզայն ակադեմիայի և Եվրոպական համալսարանի համագործակցությունը նպատակ ունի զարգացնել կրթության ու գիտության ոլորտներում նորարարական մոտեցումները և բարձրացնել ուսանողների մասնագիտական հմտությունները։ Այս համագործակցությունը ստեղծում է հնարավորություն երկու հաստատությունների միջև փորձի փոխանակման և կրթական ծրագրերի ներդրման համար, որոնք կենտրոնացած են դիզայնի, տեխնոլոգիաների և ստեղծարար ոլորտների վրա։ Համագործակցությունը նաև նպաստում է երկու հաստատությունների կողմից նոր կրթական ծրագրերի մշակմանը, որոնք չեն սահմանափակվում միայն տեսական գիտելիքներով, այլ նաև ընդգրկում են գործնական պատրաստություն, որն ուղղված է շուկայում աշխատատեղերի պահանջներին և շուկայական միտումներին։ Մեր նպատակն է շարունակել ապահովել կրթական բացառիկ հնարավորություններ, աջակցել ստեղծագործական ներուժի զարգացմանը:

Տեսադարան