Սեպտեմբերի 25 - ին Մանկավարժական Համալսարանում տեղի ունեցավ << Ծանոթանանք դիզայնին>> խորագրով սեմինարար այն ուսանողների համար, ովքեր հետաքրքրված էին դիզայնով և ցանկանում էին ընդլայնել իրենց դիզայնի մասին գիտելիքները: Ինչպես նաև սեմինարը նվիրված էր ուսանողական խորհրդի 30-ամյակին: ➡️Սեմինարի ընթացքում խոսվեց վեբ դիզայնի հիմունքների մասին՝ շեշտ դնելով կայքերի կառուցման, օգտագործողի փորձի (UX) և ինտերֆեյսի (UI) կարևորության վրա։ Խոսվեց նաև դիզայնի ոլորտի վերջին առաջընթացների մասին , որոնք հնարավորություն են տալիս դիզայնի մասնագետներին ստեղծել էլ ավելի արդյունավետ և ստեղծարար լուծումներ։ Սեմինարն ուներ նպատակ վեբ դիզայնի վերջին միտումները ներկայացնելու, ինչպես նաև սովորեցնել ուսանողներին այս ոլորտի հմտություններն ու գործիքները: 🗣️Ինտերակտիվ դասընթացի ընթացքում հանդես եկան HR մասնագետը՝ քննարկվեց աշխատանքի խոչընդոտները և այն հմտությունները, որոնք գործատուները շատ սպասում են տվյալ մասնագետներից, ինչպես օրինակ՝ ստեղծարար մտածողություն, համագործակցելու ունակություն և տեխնիկական հմտություններ, ակադեմիայի այլ դիզայն ոլորտի մասնագետներ: Սեմինարի հաջողության արդյունքում Դիզայն ակադեմիան և Մանկավարժական Համալսարանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը հաստատում է երկու հաստատությունների շարունակական համագործակցությունը։ Հուշագիրը նախատեսում է համատեղ ծրագրերի իրականացման, մասնագիտական զարգացման հնարավորություններ՝ դիզայնի և կրթության ոլորտներում միասնաբար առաջ ընթանալու նպատակով։ Ըստ հուշագրի՝ ՀՊՄՀ-ի այն ուսանողները, որոնք Ուսանողական խորհրդից ձեռք կբերեն հատուկ կտրոններ, կենտրոնի դասընթացներին մասնակցելու համար ստացան 10% զեղչ։