Գրաֆիկ դիզայնի զարգացումը 1960-ականներից այսօր
Վերջին 70 տարիների ընթացքում գրաֆիկ դիզայնը զարգացել է, հատկապես՝ թվային արվեստի ժամանակակից գործիքների հայտնվելուց ի վեր: «Գրաֆիկ դիզայն» արտահայտությունը տարածվել է 1900-ականների սկզբից և մինչ այսօր չի կորցրել իր կարևորությունը:
1960-ականներ
Ժամանակին միայն հարուստ մարդիկ տանն ունեին հեռուստացույցներ, բայց 1960-70-ականներին հեռուստացույցները դարձան նույնքան սովորական, որքան ռադիոընդունիչները: Դիզայնի դեմքը ևս փոխվեց հեռուստատեսային գովազդի ազդեցությամբ:
Այդ ժամանակ քաղաքական բողոքները նույնպես ոգեշնչեցին պաստառային արվեստի վերածնունդն ու զարգացումը: Այս անգամ արվեստը կենտրոնացավ քաղաքացիական իրավունքների և Վիետնամի պատերազմի վրա: Ամերիկացիները սկսեցին ամեն օր օգտագործել թռուցիկներ` իրենց հաղորդագրությունները փոխանցելու համար:
Չնայած համակարգչային գծապատկերներն այնքան մատչելի չէին, որքան ապագայում, այնուամենայնիվ, դրանք մեծ տարածում գտան:
1970-ականներ
1970-ական թվականներին այլ մշակույթների ազդեցությունը սկսեց օգտագործվել ամբողջ աշխարհում: Ճապոնիան վերականգնվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից և դարձավ արդյունաբերության հիմնական դերակատարը: Ճապոնական արվեստից որոշ տարրեր՝ համաչափությունը, գույները, տեղ գտան դիզայներական աշխատանքների կենտրոնում: Այդ ժամանակահատվածում բավականին տարածված էր սրբապատկերների օգտագործումը:
1980-աններ
80-ականներն ամբողջովին համարձակ և վառ գույների մասին էին, որոնք գրավում էին մարդկանց ուշադրությունը: Անհատական համակարգիչները մատչելի դարձան բոլորի համար՝ բոլորի ձեռքում դիզայնի գործիքներ դնելով: 1985-ին Microsoft-ը ներկայացրեց Windows-ը, ինչը նշանակում էր, որ մարդիկ այլևս ստիպված չէին սովորել MS-DOS` համակարգչով աշխատելու համար: Ընդամենը մի քանի click, և ինչ-որ բան նախագծվում էր: Տասնամյակի մուլտֆիլմերի տեքստերը հիշեցնում են գրաֆիտի արվեստը: 1984 թվականին Apple-ը թողարկեց MacPaint Macintosh համակարգիչները՝ դիզայներներին թույլ տալով առանց ջանքերի համակարգչային գրաֆիկան օգտագործել: Հետգրության լեզուն թույլ տվեց, որ դիզայներներն այլևս կազմելու աղյուսակ չօգտագործեն նախագծերը հավաքեՍլու համար:
1990-ականներ
1990-ականներին եկավ Photoshop 1.0-ը: Այդ ժամանակ կարելի էր այն օգտագործել միայն Macintosh համակարգիչների միջոցով: Այս նոր գործիքի ծնունդը կրկին փոխեց դիզայներների կարողությունը, և նրանք սկսեցին փորձեր կատարել նոր տեխնիկայի և թվային տարրերի հետ: Գրանժը՝ Grunge-ը, նույնպես ծնվել է 90-ականներին՝ ցուցադրվելով կինոնկարների պաստառների ձևավորման, գրքերի և ալբոմների շապիկների տեսքով: Այդ ժամանակ ստեղծվեցին գրանժի մի քանի տառատեսակներ:
Fight Club ֆիլմի պաստառում օգտագործվել է գրանժ տպագրություն, որը ստիպում է մտածել փողոցային արվեստի մասին: Պաստառի ֆոնը մուգ է, իսկ տեքստը՝ պայծառ:
2000-ականներ
2000-ականները գրաֆիկ դիզայներների համար միանգամայն նոր սահմաններ բացեցին: Մարդիկ դիզայն էին պատրաստում այնպիսի սարքերի վրա, ինչպիսիք են սմարթֆոնները: Դրանից բացի, դիզայներները սկսեցին գիտակցել դիզայնի կարևորությունն այնպես, որ այն լավ տեսք ունենար բոլոր տեսակի սարքերի մեջ: Շարժումը դիզայնի մեջ ավելի մեծ ուշադրության արժանացավ: Դիզայներները որոնում էին ուղիներ, որոնք նույնիսկ ստատիկ նշանները շարժման մեջ կդնեին:
Վերջին տարիների փոփոխությունները
Այսօր գոյություն չունի գրաֆիկ դիզայնի գերիշխող մեկ մեթոդ, կա դիզայնի տեխնիկայի և ոճերի խառնուրդ: Նոր միտումներն ի հայտ են գալիս տարեցտարի, երբեմն՝ ամիս առ ամիս: 2017 թվականին կտրված տեքստի օգտագործումը, որը խառնվում էր յուրահատուկ պատկերների հետ, թույլ տվեց դիզայներներին ստեղծել տարբերվող տեսք ունեցող կայքեր և լոգոներ: Մյուս միտումները ներառում են տեսանյութերի տեղադրում մարքեթինգային ալիքների միջով: Կայքերն այժմ պետք է ավելի արագ արձագանքեն smart աշխարհին: Այսօր պարզությունն ամենակարևորն է՝ ծառայության արագ մատուցմանը զուգընթաց: